|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Պաշտպանության խորհրդի նիստում հայտարարել է, որ «իսլամիստները լավ չեն քնելու Ֆրանսիայում»․ հայտնում է BFMTV- ն՝ վկայակոչելով իր աղբյուրները:
Պաշտպանության խորհուրդը՝ նախագահի և կառավարության անդամների մասնակցությամբ, հավաքվել է կիրակի երեկոյան՝ կապված պատմության ուսուցչի սպանության հետ, որը տեղի է ունեցավ ուրբաթ օրը և ցնցել ամբողջ երկիրը:
Հեռուստաալիքը նշում է նաև, որ երկուշաբթի ստուգումներ կսկսվեն սոցիալական ցանցերում 80 հաղորդագրությունների հեղինակների նկատմամբ, որոնք աջակցություն են հայտնել ուսուցչի վրա հարձակվողին:
Հիշեցնենք, որ ուրբաթ երեկոյան չեչեն չարագործը գլխատել է պատմության ուսուցիչ Սամուել Պաթին, որը նախկինում ազատ խոսքի վերաբերյալ դասընթացի ընթացքում ցույց էր տվել Մոհամմադ մարգարեի ծաղրանկարները: Սպանությունը տեղի է ունեցել Փարիզի արվարձան Քոնֆլանս Սենտ Օնորին քաղաքի դպրոցներից մեկի մոտ:
Մակրոնը կատարվածը որակել է որպես ահաբեկչություն: