|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
ԱԺ հերթական նիստի մեկնարկին ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հարց բարձրացրեց, թե ինչո՞վ է պայմանավորված, որ կարևորագույն օրենքները հատուկ ընթացակարգով են ներկայացվում։
«Բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ վարչապետի աշխատակազմի ղեկավարին հարցրեցի՝ ինչո՞վ է պայմանավորված կարևորագույն օրենքները հատուկ ընթացակարգով են ներկայացվում։ Անկեղծ պարզաբանումն այն էր, որ ներքին պրոբլեմներ են, երբեմն ինչ-որ վարչության պետ քնում-քնում է, հետո արթնանում է, հրատապ կարգով հարց է ներկայացնում։ Ուզում եմ հասկանալ, երբ կառավարությունն այս հարցը ներկայացնում էր ԱԺ խորհրդին, քննարկվե՞լ էր, թե ինչով էր պայմանավորված այսպես կարևոր հարցերը քնել-քնել, նստաշրջանի վերջին օրը ներկայացնել»,- ասաց Արթուր Խաչատրյանը։