կարևոր
904 դիտում, 2 ժամ առաջ - 2026-01-20 22:50
Հասարակություն

Աղոթում եմ, որ Ռուբենը շուտ ազատվի․ UWC Դիլիջանի շրջանավարտի նամակը՝ Ռուբեն Վարդանյանին և Զոնաբենդին

Աղոթում եմ, որ Ռուբենը շուտ ազատվի․ UWC Դիլիջանի շրջանավարտի նամակը՝ Ռուբեն Վարդանյանին և Զոնաբենդին

UWC Դիլիջանի շրջանավարտն աջակցության նամակ է հղել Ռուբեն Վարդանյանին և Վերոնիկա Զոնաբենդին.

«Սիրո և համերաշխության ուղերձ՝ ուղղված Վերոնիկա Զոնաբենդին և Ռուբեն Վարդանյանին:

Ամբողջական տեքստը հասանելի է ստորև:

Սիրելի՛ Վերոնիկա,

Ես գրում եմ Ձեզ իմ խորին համերաշխությունը հայտնելու համար: Չնայած սրանք սոսկ խոսքեր են, որոնք բավարար չեն և չեն կարող մրցել այն սարսափելի իրականության հետ, որում մենք ապրում ենք, դրանք կարող են գոնե արտահայտել այն զգացմունքները, որոնք ես խորապես կրում եմ իմ հոգում:

Դուք, Ռուբենը և Ձեր երեխաները իմ սրտում եք: Ես միշտ աղոթում եմ ձեզ համար, աղոթում եմ, որ Ռուբենը որքան հնարավոր է շուտ ազատվի: Գիտեմ, և Դուք ևս խոսել եք այն մասին, թե ինչպես է հիմնականում Հավատքը Ձեզ առաջ մղում: Խնդրում եմ՝ իմացե՛ք, որ Դուք և Ռուբենը լույսի աղբյուրներ եք: Դուք հույսի մարմնացումն եք, այդ հավատքի մարմնավորումը: Անկախ հանգամանքներից, դուք, հենվելով ձեր արժեքների և կարեկցանքի վրա, գտնում եք մոլեռանդության ու ատելության դեմ արժանապատիվ կանգնելու միջոց։

Վերոնիկա՛, ես հիանում եմ Ձեր ուժով, հիանում եմ, թե ինչպես եք շարունակում առաջ գնալ և ուժ տալ այն երազանքներին, որոնք Դուք և Ռուբենը կյանքի եք կոչել՝ անկախ ամեն ինչից։

Իմացե՛ք, որ Ձեր պայքարը և զոհաբերությունները թափ են հաղորդում գալիք ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ՝ արդարության անդադար ձգտմանն ու վրդովմունքին։

Ես սա գրել եմ Ռուբենին, և գրում եմ նաև Ձեզ. Դո՛ւք ընդմիշտ փոխել եք իմ կյանքը դեպի լավը։ Դուք շատ բան եք արել նաև ուրիշների համար։ Ես միայն մեկն եմ այն հազարավորներից, ում հասել է ձեր սփռած լույսը։ Եվ ես հաստատ գիտեմ ու ՎՍՏԱՀ ԵՄ․ այսպիսի լույս ճառագողները կարող են միայն ստանալ դրա հազարապատիկը։

Ռուբենն այսօր որպես փարոս կանգնած է խավարի մեջտեղում, անսասան և ուժով լի՝ որպես օրինակ, թե ինչ է նշանակում լինել մարդ։ Նա մեզ հիշեցնում է մեր սեփական մարդկայնությունն ու այն արթնացնելու անհրաժեշտությունը։

Ես Ձեզ շատ եմ սիրում և միշտ Ձեր կողքին եմ։ Խնդրում եմ ասեք, թե ինչ կարող եմ անել ես։ Աղոթում եմ, որ այս տարին Ռուբենին, Ձեզ և Ձեր ամբողջ ընտանիքին բերի ազատություն, առողջություն, խաղաղություն և բարօրություն։

Ամենայն սիրով՝ Դալիա Աթալլահ, Լիբանան, UWCD’18»: