կարևոր
4201 դիտում, 3 ժամ առաջ - 2025-10-21 21:34
Քաղաքական

Հավատացյալ ժողովուրդը արդեն տեղյակ է, որ տեր Արամը հիմա պարզապես Ստյոպա է, ու չի գնա էդ շոուին․ Սևակ Հակոբյան

Հավատացյալ ժողովուրդը արդեն տեղյակ է, որ տեր Արամը հիմա պարզապես Ստյոպա է, ու չի գնա էդ շոուին․ Սևակ Հակոբյան

Yerevan.Today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը գրում է․

«Մայր Աթոռն այսօր՝ հոկտեմբերի 21-ին, կարգալույծ հռչակեց Արամ քահանա Ասատրյանին։ Այդ երիտասարդը որոշել է չենթարկվել որոշմանը ու հայտարարել է, թե Հովհաննավանքում կիրակի պատարագ կմատուցի։ Հայտնվում է վարչապետ աշխատող Նիկոլ Փաշինյանը՝ ասելով, որ կմասնակցի այդ պատարագ կոչված բանին։

Պատարագներին, համոզված եմ, որ մասնակցում է հավատացյալ ժողովուրդը․ հավատացյալ ժողովուրդը արդեն տեղյակ է, որ տեր Արամը հիմա պարզապես Ստյոպա է, ու չի գնա էդ շոուին։ Նիկոլը, կարող է թեկուզ աղանդավորներով, աթեիստներով, ՔՊ-ականներով էդ մի օրը եկեղեցու դահլիճ լցնել։

Խնդիրը, սակայն, դա չէ։

Նիկոլը ամբողջ ոստիկանական համակարգը կուղարկի պաշտպանելու ինչ-որ այլևս աշխարհիկ քաղաքացու՝ եկեղեցում կատարվելիք չարաճճիությանը։ Իհարկե՝ խորապես, դա անիմաստ է, որովհետև ժողովուրդը հո գիտի, որ Ստյոպան այլևս էլ տեր Արամ չէ, կարգալույծ արված է ու նրա որևէ ծիսակատարություն, պատարագ, հարսանիք, կնունք, հավասարապես իմաստ ունի, որքան Ստյոպա Սաֆարյանի արած պատարագը, կամ իրենց բակի խադավիկ Վալոդի կամ Յանդեքսի հնդիկ առաքիչի արած նույն կապիկությունը։

Խնդիրը, սակայն, սա էլ չէ։

Խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանը մի շատ հետաքրքիր նախադեպ է ստեղծում։ Իր արարքով ի՞նչ է ասում․ ասում է՝ եթե համաձայն չես քեզ կոպիտ ասած՝ աշխատանքից ազատման որոշման հետ, կարող ես ինքդ դուրս չգալ աշխատավայրից, ծառայությունից և այլն։

Այսինքն, երբ իր որևէ մինիստրի, ծառայության, կամ այլ գերասեսչության ղեկավարի գործից հանի, հենց ինքը՝ Փաշինյանը, նա իրավունք ունի հակառակ հայտարարություն տարածել, թե՝ էդ սաղ հեչ, վաղն առավոտ, օրինակ, ժողով եմ անում, սաղդ կներկայանաք, հանձնարարականներ ու հրամաններ եմ արձակելու։ Դե հասկացաք, արդեն, որտեղ կհայտնվի Նիկոլը՝ իր հրամանը ձեռքին»։