|
Փոխարժեքներ
26 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Խաչի գյուտի տոնը: Այն մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի խաչափայտին նվիրված չորս տոներից մեկն է և վերջինը: Խաչի Գյուտի տոնը նշանավորվեց նաև Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցված Ս․ Պատարագով։ Պատարագիչը՝ արժանապատիվ Տեր Հայկ քահանա Քոչարյանն էր։
«Մարդու սրտի մեջ, եթե ցավ չկա , զղջում չկա իր արածի համար, չի կարող կանգնել Աստծո առջև պարզ ճակատով կամ ուրախանալ աստվածայինով։ Ուստի այս խոսքերը թող սթափեցնեն մեզ, Աստծո ամբողջ բարկությունը թափվելու է մարդկանց անհավատության վրա։ Մի կարծեք, որ երբ մտնում ենք եկեղեցի, նշանակում է հավատացյալ ենք, մի կարծեք, որ Աստծո անունը տալիս ենք՝ հավատացյալ ենք, մի կարծեք, որ երկու աղոթք գիտենք՝ հավատացյալ ենք։ Եթե արհամարհում ենք Աստծո տան կարգ ու կանոնը, մենք չենք կարող հավատացյալ լինել։ Չենք կարող ասել մենք սիրում ենք Աստծուն, բայց անտեսում ենք Աստծո տունը, չենք կարող ասել հավատում ենք Աստծուն, բայց չենք հավատում Աստծո տան մեջ կատարվող ոչ մի ծեսի, ոչ մի իրադարձության, ոչ մի խորհրդի, սա հավատացյալի մասին չէ, այլ բարկության արժանի զանգվածի մասին է»,- քարոզի՝ իր խոսքում ասաց Տեր Հայրը։
«Սիրելիներ, նաև քարոզի ավարտին պիտի ասեմ, որ այս պահին չգիտեմ ինչպիսի տխուր իրադարձություններ են կատարվում Հովհաննավանքում, բայց գիտեմ, թե ինչքան ուրախալի իրադարձություններ են կատարվում Մայր Տաճարում։ Այսօր Մայր Տաճարում քահանայական ձեռնադրություն է, Աստծո տան շենությունն է, Եկեղեցին կրկին ծնում է զավակներ, ովքեր պիտի շենացնեն իր Սուրբ տունը։ Նրանց թվում է մեր շատ սիրելի Հակոբ սարկավագը։ Կարծում եմ ձեզանից գոնե մեծ մասը գիտի Հակոբ սարկավագին։ Նա այսօր կդառնա քահանա։ Եվ բոլորիս աչքը լույս թող լինի»,-ասաց պատարագիչ քահանան։