Փոխարժեքներ
30 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.47 |
EUR | ⚊ | € 450.83 |
RUB | ⚊ | ₽ 4.8983 |
GBP | ⚊ | £ 526.8 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
Տեր Փառեն քահանա Պետրոսյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի «բոլոր ամուսնացյալ քահանաներն իմ եղբայրներն են» հայտարարությանը:
«․․․ով կատարում է կամքը իմ Հօր, որ երկնքում է, նա՛ է ինձ եղբայր եւ քոյր եւ մայր» (Մատթ․ 12։50): Ես՝ որպես ամուսնացյալ քահանա, հավաստիացնում և հաստատում եմ, որ քեզ եղբայր չեմ կարող լինել։ Քանզի ինձ համար Սրբություն Սրբոց են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։ Հոգուս ծննդավայրն են Մեր Սրբոց տաճարներն ու վանքերը, և ՀՈԳԵՎՈՐ ՀԱՅՐՍ է Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Մեր Սուրբ Եկեղեցու յուրաքանչյուր Արքեպիսկոպոս ու Եպիսկոպոս հայ ազգի հոգևոր հայրն է, աստվածաբան-վարդապետը, բախումների ժամանակ՝ խաղաղարարը, դժբախտության պահին՝ սփոփիչը։ Ամեն մի Եպիսկոպոսի ձեռամբ օծվում և հոգևոր ծնունդ են առնում բազմաթիվ քահանաներ, որոնք և սպասավորում են Հայ ազգին ու Մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Մի անձ, ով կարող է գործել հայի ինքնության դեմ, կարող է թիրախավորել ազգային Եկեղեցին, ով կարող է ուրանալ իր սրբություններն ու հողը հայրենի, ով կարող է խաբել, ստել ու կեղծել հայ ժողովրդին, մերժել դարավոր պատմությունն ու իր պապերի կերտած ինքնության ճանապարհը, ով կարող է կասկածի տակ առնել Հայոց ցեղասպանությունը, Արցախը համարել օտարինը, ոտնձգություններ կատարել հոգևորականների դեմ, նա չի կարող իմ եղբայրը լինել»