կարևոր
2845 դիտում, 1 շաբաթ առաջ - 2025-05-29 22:14
Առանց Կատեգորիա

«Կրթության դրոշակը» ձեռքն առած պաշտոնյան կորցրել է ինքնակառավարումը․ Տեր Փառեն Առաքելյան

«Կրթության դրոշակը» ձեռքն առած պաշտոնյան կորցրել է ինքնակառավարումը․ Տեր Փառեն Առաքելյան

Հոգևորականները շարունակում են արձագանքել Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ «մեր եկեղեցիները չուլանացված են»։ Մասնավորապես, Տեր Փառեն Առաքելյանը գրում է․

«Անկեղծ ասած` չեմ հասկանում, թե ինչպես կարող է «կրթության դրոշակը» ձեռքն առած պաշտոնյան այսքան անկառավարելի լինել, այսքան ինքնակառավարումը կորցրած լինել։ Այն, որ այսօրվա պաշտոնյաները շատ սահմաններ են անցել, նորություն չէ, ուստի իրենց խոսք և հորդոր ուղղել անիմաստ է։ Հետևաբար խոսքը պարզ հավատացյալին ուղղելով` ասում ենք. սիրելի’ հավատացյալներ, հանգիստ եղեք, մեր սրբությունները սրբությամբ պահվում են և օր օրի ծաղկում` բոլորիս համատեղ և միասիրտ աղոթքներով և ջանքերով։

Իսկ թե ի՞նչն է «չուլանացված» (կներեք գործածածս բառի համար ), կիմանան «չուլանացված» հոգի և տուն տեղ ունեցողները (այս վերջիններն էլ Եկեղեցի գալով կարող են, ծնկի գալ և ներողություն խնդրել)։

Շնորհավոր Սուրբ Համբարձում։ Աստված օրհնի բոլորիդ»։