|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Քիչ առաջ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը հրապարակեց «Հարսնաքար» ռեստորանային համալիրում 2012թ. հունիսի 17-ի բռնարարքի գործով դատավճիռը: Դատարանը վճռեց գործով ամբաստանյալներ Գարիկ Մարգարյանին, Դավիթ Ադամյանին, Արթուր Բաբլոյանին, Արման Բաղդասարյանին, Արման Խաչատրյանին եւ Նորայր Հայրապետյանին դատապարտել 12 տարվա ազատազրկման:
Վճիռը հրապարակելուց հետո Գարիկ Մարգարյանի մայրը կանգնեց եւ ձեռքին եղածը նետեց դատավոր Դավիթ Հարությունյանի, պայուսակն էլ` լրագրողների ուղղությամբ եւ հայհոյեց:
Հիշեցնենք, որ «Հարսնաքարի» տարածքում տեղի ունեցած բռնարարքին զոհ էր դարձել ռազմական բժիշկ Վահե Ավետյանը: