|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Ըստ այդմ՝ որոշվեց ամբաստանյալ Արտուշ Հակոբյանին (Գառնու «Սուրիկի լավաշ»-ի սեփականատիրոջ որդին) արդարացնել ՀՀ ՔՕ 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (թմրանյութերի ապօրինի շրջանառություն), իսկ մյուս հոդվածներով մեղավոր ճանաչել ու դատապարտել ազատազրկման` 15 տարի ժամկետով: Գործով ամբաստանյալ Դավիթ Գալստյանն ու Սամվել Դավթյանը նույնպես դատապարտվեցին 15 տարվա ազատազրկման, իսկ Արթուր Մանուկյանը՝ 11 տարվա ազատազրկման:
Դատավճռի հրապարակումից հետո Արտուշ Հակոբյանը հայտարարեց՝ «վերևն Աստված կա», իսկ դահլիճում գտնվող նրա քույրը անեծքներ հնչեցրեց դատարանի հասցեին:
Նշենք, որ դահլիճում էր գտնվում Արտուշ Հակոբյանի որդին, ով, Yerkir.am-ի տեղեկություններով, այս գիշեր է վերադարձել զինվորական ծառայությունից:
Հիշեցնենք, որ բանդան վնասազերծվել էր 2011-ի սեպտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը` Մյասնիկյանի պողոտայում:
Մանրամասները և տեսանյութը` քիչ հետո: