|
Փոխարժեքներ
30 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.1 |
| EUR | ⚊ | € 452.72 |
| RUB | ⚊ | ₽ 4.9987 |
| GBP | ⚊ | £ 522.48 |
| GEL | ⚊ | ₾ 140.9 |
Նախօրեին Սաղմոսավանք վանական համալիրի Սուրբ Սիոն եկեղեցում, թեմի Վարչական խորհրդի ատենապետ Հոգեշնորհ Տեր Շնորհք աբեղա Պալոյանի հանդիսապետությամբ կատարվել է հերթական միասնական ժամերգությունը:
Թեմից հայտնում են, որ ներկաներն աղոթք են բարձրացրել անազատության մեջ հանիրավի գտնվող սիրելի Առաջնորդ Մկրտիչ Սրբազանի, հոգևոր հայրերի, եղբայրների և զավակների, գերեվարված հայորդիների, հայրենիքի ու Սուրբ Եկեղեցու համար:
Ժամերգության ավարտին իր խոսքը ներկաներին ուղղել է Սաղմոսավանքի հովվության հոգևոր հովիվ՝ Արժանապատիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը:
Տեր Հայրը խոսելով մշտարթուն աղոթելու կարևորության մասին, նշել է. «Մենք աղոթք ենք բարձրացնում իրենց տնից, օջախներից հեռու գտնվող հոգևորականների, մեր զավակների և եղբայրների համար։ Աղոթք ենք բարձրացնում նաև նրանց համար, ովքեր իրենց մոր ձեռքից ջուր խմելու ու մորը ջուր տալու կարիք ունեն։ Վստահ ենք՝ արդարությունը պետք է վերականգնվի»:
Միասնական ժամերգությունն ավարտվել է Հայր Սուրբի Պահպանիչ աղոթքով:
Փետրվարի 5-ին, ժամը 19:00-ին միասնական ժամերգությունը տեղի կունենա Կոշի Սուրբ Գևորգ եկեղեցում: