կարևոր
526 դիտում, 2 ժամ առաջ - 2025-10-27 23:49
Քաղաքական

Տեր Փառեն քահանա Առաքելյանին բերման ենթարկելու փորձը ձախողվեց

Տեր Փառեն քահանա Առաքելյանին բերման ենթարկելու փորձը ձախողվեց

2025թ․ հոկտեմբերի 26-ին ոստիկանները փորձում էին Տեր Փառեն քահանա Առաքելյանին բերման ենթարկել, երբ քահանան առավոտյան վաղ գնում էր Սաղմոսավանք Սուրբ և Անմահ Պատարագ մատուցելու: Առաջին անգամ, փորձ կատարեցին բերման ենթարկել Աշտարակ քաղաքում, Թեմի առաջնորդարանի շենքի դիմաց, սակայն երբ տեսան որ ուղեկցող մարդիկ կային, հեռացան: Այս մասին հայտնում է փաստաբան Արա Զոհրաբյանը՝ մանրամասնելով․

«Երկրորդ անգամ, դեպի Սաղմոսավանք ճանապարհին, երբ փորձում էին ճանապարհին մեքենայից քահանային հարկադրաբար բերման ենթարկել, Տեր Փառենը զանգահարել է ինձ և բարձրախոսի վրա միացված խոսել ենք:

Ձայնագրության մեջ իմ, Տեր Փառենի և ոստիկանների խոսակցությունն է:

Տեր Փառենը ոստիկանին ասում էր՝ «ես գնում եմ Քրիստոսի մարմինն ու արյունը բաշխեմ իմ հավատացյալ ժողովրդին ցավդ տանեմ»:

Ոստիկանների անզիջում կեցվածքը՝ «100 տոկոս գնալու ենք», «էդ անվիճելի է» պնդումները վերացան Տեր Փառենի համառության շնորհիվ և երբ ոստիկանները համոզվեցին, որ Տեր Փառենը գնում է Սաղմոսավանք, այլ ոչ թե՝ Հովհաննավանք:

Շատ ամոթալի օրեր ենք ապրում:

Առիթից օգտվելով ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Արագածոտնի մեր բոլոր քահանաներին այս դժվար պայմաններում իրենց առաքելությանը հավատարիմ մնալու համար»: