Փոխարժեքներ
15 10 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.67 |
EUR | ⚊ | € 444.93 |
RUB | ⚊ | ₽ 4.8445 |
GBP | ⚊ | £ 511.44 |
GEL | ⚊ | ₾ 141.23 |
Տեր Փառեն քահանա Առաքելյանը դուրս է եկել Քննչական կոմիտեից։ Նա ասել է, որ անցած 7-8 ժամերի ընթացքում իր հետ քննչական որևէ գործողություն չեն իրականացրել և ազատ են արձակել:
Տեր Փառենը նշել է, որ իր տեղեկություններով՝ վկայի կարգավիճակ ունի:
Հիշեցնենք՝ վաղ առավոտից իրավապահները «քննչական գործողություններ» են իրականացրել Հայ առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմի առաջնորդարանում: Ձերբակալել էին Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանին։
Հայտնի էր դարձել նաև, եր խուզարկել են Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տունը։ Նշենք, որ Արագածոտնի թեմի առաջնորդը Վեհափառի քրոջ որդին է: