կարևոր
2116 դիտում, 4 ժամ առաջ - 2025-06-30 22:41
Հասարակություն

Մի անձ, որ կարող է իր «եղբայրների» վրա զինված ջոկատներ ուղարկել, ինձ եղբայր չի կարող լինել. քահանա Մխիթարյանը՝ Փաշինյանին

Մի անձ, որ կարող է իր «եղբայրների» վրա զինված ջոկատներ ուղարկել, ինձ եղբայր չի կարող լինել. քահանա Մխիթարյանը՝ Փաշինյանին

Տեր Տիգրան քահանա Մխիթարյանը արձագանքել է վարչապետ Փաշինյանին․

«Ես՝ որպես ամուսնացյալ քահանա, հավաստիացնում և հաստատում եմ, որ քեզ եղբայր չեմ կարող լինել։ Քանզի ինձ համար Սրբություն Սրբոց են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։ Հոգուս ծննդավայրն են Մեր Սրբոց տաճարներն ու վանքերը, և ՀՈԳԵՎՈՐ ՀԱՅՐՍ է Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

Մեր Սուրբ Եկեղեցու յուրաքանչյուր Արքեպիսկոպոս ու Եպիսկոպոս հայ ազգի հոգևոր հայրն է, աստվածաբան-վարդապետը, բախումների ժամանակ՝ խաղաղարարը, դժբախտության պահին՝ սփոփիչը։ Ամեն մի Եպիսկոպոսի ձեռամբ օծվում և հոգևոր ծնունդ են առնում բազմաթիվ քահանաներ, որոնք և սպասավորում են Հայ ազգին ու Մեր Տեր Հիսուս Քրիստոսին։

Մի անձ, ով կարող է իր «եղբայրների» վրա զինված ջոկատներ ուղարկել,  ինձ եղբայր չի կարող լինել։

Ով օրենքին հակառակ ազատությունից զրկում է իմ հոգևոր Հորը ու Առաջնորդին, նա ինձ եղբայր չի կարող լինել»։