|
Փոխարժեքներ
14 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.43 |
| EUR | ⚊ | € 404.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.302 |
| GBP | ⚊ | £ 479.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.01 |
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երիտասարդ թուրքերին կոչ է արել չնշել Պոլսի Թաքսիմ հրապարակում զանգվածային բողոքի ակցիաների 1-ամյակը: Այս մասին հայտնում է BBC-ն: Թաքսիմի շուրջ արդեն կենտրոնացել են ոստիկանության ջոկատներ, հատուկ տեխնիկա, այդ թվում` ջրցան մեքենաներ:
Պոլսի Գեզի այգու վերակառուցման ծրագրերի դեմ բողոքի ակցիաներն անցյալ տարի վերաճեցին հակակառավարական զանգվածային ցույցերի, այնուհետև` ոստիկանության հետ բախումների: Անկարգությունների հետևանքով մահացավ մի քանի մարդ, հազարավորները ստացան վնասվածքներ:
Հիշեցնենք, որ օրերս մահացել էր նաև 64-ամյա Էլիֆ Չերմիքը, որը կոմայի մեջ էր ընկել դեկտեմբերին անցկացված ցույցերից մեկի ժամանակ իր դեմ կիրառված արցունքաբեր գազի հետևանքով: