|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Խոսակցություններն այն մասին, թե Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի պաշտոնավարման տարիներին եղել են, այսպես կոչված, «մահվան ջոկատներ», շրջանառվում էին վաղուց, սակայն այժմ դա հաստատվում է պաշտոնական մակարդակով. հայտնում է Взгляд-ը։
«Մահվան ջոկատ» Վրաստանում կոչում են մարդկանց այն խումբը, որն առանց դատավարության վերացնում էին «ոչ պիտանիներին»։ Մարդիկ անհետանում էին հանելուկային պայմաններում, և նրանց հարազատները ոչինչ չէին կարողանում պարզել նրանց մասին։
Վրաստանի ՆԳՆ-ն հաղորդել է առաջին քննության մանրամասները։ Հայտարարվել է առնվազն երկու առևանգման և վերացման դեպքի մասին։ Երկու դեպքերն էլ տեղի են ունեցել 2008-ի պատերազմից հետո, երբ «լրտեսների» որս էր սկսվել։ Այդ գործով ձերբակալված` ՆԳՆ սահմանադրական անվտանգության վարչության ղեկավար Ռոման Շամատավային ցմահ ազատազրկում է սպառնում։