կարևոր
1144 դիտում, 1 օր առաջ - 2026-01-06 14:36
Հասարակություն

Անհնար է հավատացյալ ժողովրդին բաժանել. Տեր Պարույր ավագ քահանա Ավետիսյան

«Սուրբ ծննդյան հրաշալի խորհրդին ենք ապավինում ամենքս, որպեսզի կարողանանք ազգովի վերանորոգվել և ազգովի համախմբել և միասին դառնալ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի շուրջը»,-Մայր տաճարի բակում լրագրողների հետ զրույցում նշեց Մայր աթոռի եկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն Տեր Պարույր ավագ քահանա Ավետիսյանը։

«Այն ինչ մեր հայրերը դավանել են, մեր սուրբ հայրերը մեզ ավանդել են և այն մենք պարտավոր ենք այսօր և պահպանել, ամուր կերպով։ Մեր ժողովուրդը հավատքով լեցուն է և անհնար է հավատացյալ ժողովրդին բաժանել։ Դա մեծագույն չարիք է, իսկ Աստված Սուրբ Ծննդյան մեզ բոլորիս միավորում է իր սնարի շուրջ, հետևաբար մենք այն պիտի ևս ընդունենք։ Աստված այս վայրում է իջել, Սուրբ Էջմիածնում է իջել, և այստեղ է հանդիպման վայրը մեր ժողովրդի և Աստծո հետ»,-ասաց նա։

Մանրամասն՝ տւեսանյութում։