կարևոր
640 դիտում, 1 ժամ առաջ - 2025-12-18 13:31
Հասարակություն

Իրենց տերը սադրում է՝ կարգազանց հոգևորականներին ուղարկելով Վեհափառի դեմ, հետո հավատացյալ ժողովրդին ահաբեկում է․ Մանթաշյան

Իրենց տերը սադրում է՝ կարգազանց հոգևորականներին ուղարկելով Վեհափառի դեմ, հետո հավատացյալ ժողովրդին ահաբեկում է․ Մանթաշյան

Լիդյա Մանթաշյանը գրում է․ «Զավեշտ. ՆԳՆ-ը հորդորում է զերծ մնալ սադրիչ և հակաիրավական քայլերից դեկտեմբերի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կայանալիք հավաքի ընթացքում)))

Այսինքն՝ իրենց տերը սադրում է՝ կարգազանց հոգևորականներին ուղարկելով Վեհափառի դեմ, հետո հավատացյալ ժողովրդին ահաբեկում է, թե՝ չփորձեք պաշտպանել ձեր Վեհափառին…))) Լրիվ հոգեբուժարանի ենք վերածվել…

Նախարարությունն արձանագրում է, որ Արագածոտնի թեմի հայտարարությունից հետո մի շարք քաղաքացիներ հրապարակել են սադրիչ բովանդակությամբ գրառումներ։

«Հորդորում ենք... չտրվել սադրանքների, ենթարկվել ոստիկանության օրինական պահանջներին... Հակաօրինական ցանկացած դրսևորում արժանանալու է համապատասխան քրեաիրավական գնահատականի»։

Ոստիկանությունն ապահովելու է կարգուկանոնն ու քաղաքացիների անվտանգությունը»։