Փոխարժեքներ
22 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Ռուսաստանի զինուժը վերահսկողության տակ է վերցրել Դոնբասի մի քանի բնակավայրեր։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
««Կենտրոն» զորախմբավորման ստորաբաժանումներն ազատագրել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Սուխեցկոյե, Պանկովկա, Վլադիմիրովկա և Ռուսին Յար բնակավայրերը»,– ասված է հաղորդագրությունում։
Գերատեսչությունը նաև հայտնում է, որ ռուսական զինուժը օգոստոսի 16-22-ն ընկած ժամանակահատվածում բարձր ճշգրտության զենքերով և անօդաչու սարքերով 6 խմբային հարված է հասցրել Ուկրաինայի տարածքում գտնվող մի շարք թիրախների։
Հարվածների տակ են հայտնվել ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններ, էներգետիկ օբյեկտներ, ինչպես նաև ուկրաինական խմբավորումներին վառելիք մատակարարող նավթավերամշակման գործարանը։ Հարված է հասցվել նաև այն պահեստներին, որտեղ պահվել են «Սապսան» օպերատիվ-մարտավարական հրթիռներ, վառելիք, հրթիռային և հրետանային սպառազինություն և հեռահար անօդաչու սարքեր։