|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ռուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Պրիվոլիե և Զապորոժիեի մարզի Պրիլուկի բնակավայրերը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Պրիլուկիի գործողությունն իրականացրել է «Արևելք» զորախմբավորումը, իսկ Պրիվոլիեինը՝ «Հարավ» զորախմբավորումը։
Միաժամանակ ՌԴ ԶՈւ-ն խոցել է Ուկրաինայի զինված ուժերի համար օգտագործվող էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտներ, ինչպես նաև 167 շրջաններում ուկրաինական զինված կազմավորումների և օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման կետեր:
Հարվածներ են հասցվել զինամթերքի պահեստներին, հավաքման արտադրամասերին, պահեստներին, նախաթռիչքային պատրաստության և հեռահար գործողության անօդաչու թռչող սարքերի գործարկման վայրերին։
Ռուսաստանի ՀՕՊ ուժերը 4 ժամում 10 ուկրաինական ԱԹՍ են չեզոքացրել Ռուսաստանի տարածքում։