|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ուկրաինայի Սումիի մարզում ռուս զինվորականները վերահսկողության տակ են վերցրել երկու բնակավայր՝ Բելովոդին և Վլադիմիրկան Կուրսկի մարզի սահմանների մոտ, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
««Հյուսիս» զորքերի խմբավորման ստորաբաժանումների կողմից ակտիվ և վճռական գործողությունների արդյունքում ազատագրվել են Սումիի մարզի Վլադիմիրովկա և Բելովոդի բնակավայրերը»,-ասվում է ռուսական գերատեսչության ամփոփագրում:
Նշվում է, որ նրանք նաև խոցել են Ուկրաինայի զինված ուժերի կենդանի ուժի և դեսանտագրոհային տեխնիկայի, երկու մեքենայացված բրիգադների և տարածքային պաշտպանության բրիգադի կուտակումները Սումիի մարզի Յաբլոնովկա, Ալեքսեևկա, Սադկի, Պիսարևկա և Օսոևկա բնակավայրերի շրջաններում:
Հիշեցնենք՝ 2022 թվականի փետրվարի 24-ին սկսվեց Ռուսաստանի և Ուկրաինայի միջև զինված հակամարտություն՝ Ռուսաստանի զինված ուժերի կողմից Ուկրաինայի տարածք ներխուժմամբ։ Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 05:30-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինայի «ապառազմականացման և դենացիֆիկացման հատուկ գործողության» մասին, որից րոպեներ անց հրթիռային հարվածներ սկսվեցին Ուկրաինայի տարբեր վայրերում։ Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։