|
Փոխարժեքներ
13 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.09 |
| EUR | ⚊ | € 442.04 |
| RUB | ⚊ | ₽ 4.7177 |
| GBP | ⚊ | £ 501.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Էրդողանի հետ անձնական զրույցի ընթացքում քննարկել ենք Հարավային Կովկասում տիրող իրավիճակը, հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին։
«Մենք ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի կողմից ձեռնարկված քայլերը՝ երկարատև խաղաղություն հաստատելու ուղղությամբ, որը պետք է նպաստի տարածաշրջանի առաջընթացին դեպի կայունություն», - մասնավորապես նշել է Վրաստանի նախագահը։
Հիշեցնենք, որ Վաշինգտոնի Հռչակագրով նախատեսված ճանապարհը, որով Ադրբեջանը ուղիղ կապ է հաստատում Նախիջևանի և Թուրքիայի հետ, հայրենական և միջազգային բազմաթիվ հեղինակավոր փորձագետներ համարում են ոչ միայն միջանցք, այլև Մեծ թուրանի ստեղծման մահաբեր ուղի։
Նշված ցամաքային կապի ստեղծումը արհեստածին Ադրբեջանի ստեղծման օրվանից եղել է Թուրքիայի օրակարգում, սակայն ձախողվել է 1918 թ. Մայիսյան հերոսամարտերի, Լեռնահայաստանի (Սյունիք-Զանգեզուրի) հերոսական պայքարի, Սովետական Հայաստանի ստեղծման և 1922 թ. ԽՍՀՄ-ի կազմում ներառվելու, ի վերջո, Արցախյան նորօրյա գոյապայքարի, հաղթանակի ու հայ ժողովրդի շուրջ 30-ամյա արժանապատիվ ընթացքի պայմաններում։
Ներկայումս ՀՀ-ում իշխող օկուպացիոն և թրքահաճ ռեժիմի գոյության և հանցավոր գործունեության պայմաններում Թուրքիան ու Ադրբեջանը փորձում են արդեն առանց զենքի, «հայկական» իշխանության ձեռքով իրագործել Թուրքիայի և Ադրբեջանի միացման ու հայկական սեպի վերացման իրենց դարավոր ծրագիրը։