|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի բոլոր կետերի շուրջ բանակցությունների ավարտը։ Այս մասին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանն ասել է Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին համատեղ մամուլի ասուլիսում։
«Վրաստանը հանդես է գալիս երկխոսության միջոցով խաղաղության հասնելու և հակամարտությունների կարգավորման օգտին: Տարածաշրջանի ամբողջ ներուժը կարող է բացահայտվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո»,- հայտարարել է Վրաստանի նախագահը։
Ընդ որում, նա ընդգծել է, որ Վրաստանը միշտ աջակցել է և կշարունակի աջակցել Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը: