|
Փոխարժեքներ
13 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.09 |
| EUR | ⚊ | € 442.04 |
| RUB | ⚊ | ₽ 4.7177 |
| GBP | ⚊ | £ 501.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
ԱՄՆ կոնգրեսական Փրենկ Փալոնը ողջունել է Միացյալ Նահանգների ավելի անմիջական ներգրավվածությունը Ադրբեջանին և Հայաստանին մերձեցնելու ջանքերում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ֆրենկ Փալոնը գրառում է կատարել սոցցանցի X հարթակում՝ անդրադառնալով Վաշինգտոնում կայացած Փաշինյան-Թրամփ-Ալիև հանդիպմանը։
«Ես ոգևորված եմ՝ տեսնելով Միացյալ Նահանգների ավելի անմիջական ներգրավվածությունը Ադրբեջանին և Հայաստանին մերձեցնելու ջանքերում։ Թեև Հայաստանի հարավային տարածքով տրանսպորտային միջանցքի գոյությունը խնդիրներ է առաջացնում, ես հույս ունեմ, որ ԱՄՆ-ի անմիջական ներգրավվածությունը կհանգեցնի արդար, երկարատև խաղաղության համաձայնագրի կնքմանը և Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից Հայաստանի դեմ տնտեսական շրջափակման վերացմանը։ Ցանկացած վերջնական համաձայնագիր պետք է ներառի նաև կիրառման ամուր մեխանիզմներ և անվտանգության երաշխիքներ Հայաստանի համար, որպեսզի Ադրբեջանը չխախտի համաձայնագրի պայմանները»,- գրել է կոնգրեսականը։
Այդուհանդերձ Փալոնը նշել է, որ ԱՄՆ-ի կողմից «Ազատության աջակցության մասին» օրենքի 907-րդ հոդվածի չեղարկումը սխալ է, քանի որ Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրելու որևէ պատճառ չկա։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։