|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Զինադադարը պետք է ամբողջությամբ ներառի Լիբանանը, դա անհրաժեշտ է։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Հեզբոլլահը ռազմավարական սխալ թույլ տվեց՝ հարձակվելով Իսրայելի վրա և ներքաշելով Լիբանանը տարածաշրջանային ճգնաժամի մեջ։
Իսրայելի հարվածները և հարավային Լիբանանի օկուպացիան չեն կարող երկարաժամկետ լուծում լինել։ Մենք պետք է ուժեղացնենք Լիբանանի զինված ուժերի աջակցությունը, որպեսզի նրանք կարողանան լիովին վերականգնել իրենց տարածքի վերահսկողությունը»,-ասել է նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Լիբանանի վրա Իսրայելի հարվածների հետևանքով Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ հայտարարել է, որ Լիբանանը չի ներառվել հրադադարի համաձայնագրում։