|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Մոսկվան կոչ է անում Թուրքիային՝ կիրառել իր ողջ ազդեցությունը՝ հրադադարի հաստատման և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բովանդակալից բանակցություններ սկսելու շահերից ելնելով. երկուշաբթի հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Նա հիշեցրել է, որ հոկտեմբերի 10-ի գիշերը, 11-ժամյա խորհրդակցություններից հետո, Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարները, «ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ներկայացուցիչների մասնակցությամբ, համաձայնության էին եկել համատեղ հայտարարության շուրջ, որը նախատեսում է հրադադարի ռեժիմ և բանակցությունների բովանդակային գործընթացի վերսկսում»:
«Մենք համոզում ենք մեր թուրք գործընկերներին իրենց ազդեցությունը կիրառելու նպատակահարմարության մեջ՝ այդպիսի գծին սատարելու համար»,- ասել է Լավրովը «Աթենական և Մակեդոնական լրատվական գործակալությանը» տված հարցազրույցում: