|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն երկրի զինվորականներին հրահանգել է, որ կիրակի օրը, տեղական ժամանակով ժամը 08:30-ին հրադադարը չի կիրառվի ժամանակացույցին համապատասխան, քանի դեռ Իսրայելը չի ստանա պատանդների ցուցակը, որոնք պետք է ազատ արձակվեն, ըստ ՀԱՄԱՍ-ի զինյալների հետ համաձայնագրի, հայտնում է NBC News-ը։
«Վարչապետը Իսրայելի պաշտպանության բանակին հրահանգել է, որ հրադադարը, որը նախատեսվում է ուժի մեջ մտնել առավոտյան 08:30-ին, չի սկսվի այնքան ժամանակ, քանի դեռ Իսրայելը չի ստացել ազատ արձակվող պատանդների ցուցակը, որը պետք է տրամադրեր ՀԱՄԱՍ-ը», - ասվում է Իսրայելի վարչապետի գրասենյակի հաղորդման մեջ։ ՀԱՄԱՍ-ն ավելի վաղ ձգձգումը վերագրել էր «տեղում առկա տեխնիկական պատճառներին» և վերահաստատել հավատարմությունը հրադադարին:
Երկար սպասված զինադադարը, որին փորձում էր հասնել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը, Իսրայելի կառավարության կողմից հաստատվել է շաբաթ օրը կեսգիշերից անմիջապես հետո։