|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
Միայն տարեսկզբից ռուսաստանյան բանակը ռազմավարական նշանակություն ունեցող Պոկրովսկ քաղաքից հարավ ութ գյուղ է գրավել և, կարծես թե, նրա առաջխաղացումը այլևս հնարավոր չէ կասեցնել, գրում է Bild-ը։
Քաղաքը դիմացից գրոհելու փոխարեն, ռուսաստանյան ստորաբաժանումները այն շրջանցում են հարավից, մարտավարություն, որն արդեն մի քանի անգամ օգնել է հաղթել ուկրաինացի սակավաթիվ պաշտպաններին: Ռուսաստանցի զինվորականները ցամաքում գրեթե դիմադրության չեն հանդիպում, սակայն հաճախ հարձակման են ենթարկվում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի կողմից: Զինվորների սղության պատճառով Ուկրաինայի զինված ուժերը կարող են միայն դանդաղեցնել հակառակորդի առաջխաղացումը, բայց ոչ կասեցնել այն։
Ընդամենը մի քանի շաբաթ հետո պատերազմը կարող է տեղափոխվել Դնեպրոպետրովսկի մարզ. ռուսաստանյան զորքերին մնացել է 7 կմ՝ դրան հասնելու համար։ Այնտեղ դեռ մարտեր չեն եղել։ Բացի տեղի միլիոնավոր բնակիչներից, Ուկրաինայի արևելյան և հարավային պատերազմական գոտիներից այստեղ են տեղափոխվել հարյուր հազարավոր փախստականներ: