|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն Աթենքում լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտնել է, որ Մոսկվան շահագրգիռ է, որ Արևելյան Միջերկրականի տարածաշրջանը չվերածվի հակամարտության գոտու, այլ մնա որպես համագործակցության հարթակ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Գրուշկոն Արևելյան Միջերկրականի հարցի վերաբերյալ երկխոսության կոչ է արել Թուրքիային և Հունաստանին:
«Մեր գործընկերներին և կողմերին կոչ ենք անում երկխոսություն սկսել, ինչպես ամրագրված է «Ծովային իրավունքի մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայում»,-ասել է նա:
Փոխնախարարը մեկնաբանելով նաև թուրքական մամուլում տեղ գտած այն լուրերը, թե իբր Ռուսաստանը աջակցում է Հունաստանի՝ վերջերս պաշտոնապես իր տարածքային ջրերի ընդլայնման վերաբերյալ հայտարարությանը, ասել է.
«ՌԴ-ի դիրքորոշման մեջ փոփոխվող ոչինչ չկա և մենք այս ազդանշանները հաղորդում ենք մեր՝ և՛ հույն, և՛ թուրք գործընկերների հետ հանդիպումների ժամանակ»:
Հիշեցնենք, որ Հունաստանը պաշտոնապես հայտարարել էր, որ իր տարածքային ջրերը ընդլայնվելու են սահմանի ողջ երկայնքով 6-ից 12 ծովային մղոն, ներառյալ կղզիները: