|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ֆրանսիան, Գերմանիան և Ռուսաստանը մտադիր են համակարգել ջանքերը Թեհրանի՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (JCPOA) պայմաններին շուտափույթ կերպով վերադառնալու համար: Պետությունների ղեկավարներ Էմանուել Մակրոնը, Անգելա Մերկելը և Վլադիմիր Պուտինը այս մասին համաձայնության են եկել մարտի 30-ի երեկոյան կայացած տեսակոնֆերանսի ընթացքում:
«Իրանական միջուկային խնդրի առնչությամբ հանրապետության նախագահը, կանցլեր Մերկելը և նախագահ Պուտինը պայմանավորվել են համակարգել իրենց ջանքերը երկխոսություն հաստատելու և Իրանին հնարավորինս շուտ իր պարտավորությունները կատարելուն վերադարձնելու շուրջ»,- նշված է Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը հայտարարության մեջ: