|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Չինաստանը չափազանց մտահոգված է իրանական միջուկային գործարքի շուրջ ստեղծված իրավիճակով և կոչ է անում բոլոր կողմերին` զսպվածություն ցուցաբերել ու ջանքեր գործադրել գործարքի իրականացման համար: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը. հայտնում է РИА Новости-ն:
«Պետք է նշեմ, որ իրավիճակի հիմնական պատճառը, որում մենք հայտնվել ենք, ԱՄՆ-ի կողմից չափազանց մեծ ճնշումն է: Մենք հույս ունենք, որ Վաշինգտոնը կհրաժարվի սխալ քայլերից, կհարգի այլ կողմերի օրինական իրավունքները, չի խոչնդոտի գործարքի իրականացմանը, նաև ջանքեր կգործադրի քաղաքական-դիվանագիտական կարգավորման համար»,-ասել է Շուանը: