|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Իրանը կոչ է անում ԱՄՆ-ին` նստել բանակցային սեղանի շուրջը և վերադառնալ միջուկային գործարքի կատարմանը: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին. տեղեկացնում է РИА Новости-ն:
Ռոհանիի խոսքով` Իրանը հավատարիմ կլինի գործարքի կատարմանը 100 տոկոսով, երբ մյուս մասնակիցները նույնպես դա անեն:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է Իրանի կողմից միջուկային գործարքով սահմանված` ցածր հարստացված ուրանի պաշարների գերազանցումը: «Իրանը խախտել է 150 միլիարդ դոլարի միջուկային համաձայնագրեր ԱՄՆ-ի և այլ երկրների հետ... Դա եղել է դեռ իմ ընտրվելուց առաջ: Իսկ այժմ նրանք գերազանցել են պաշարների մակարդակը: Դա լավ չէ»,-գրել է նա իր թվիթերյան էջում: