|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Իրանը միջուկային գործարքի վերաբերյալ գրավոր առաջարկ չի ստացել ԱՄՆ-ից՝ ո՛չ ուղղակիորեն, ո՛չ միջնորդների միջոցով: Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
«Իրանը ոչ մի գրավոր առաջարկ չի ստացել ԱՄՆ-ից՝ ուղղակիորեն կամ միջնորդների միջոցով: Հիշեք իմ խոսքերը՝ չկա սցենար, որով Իրանը կհրաժարվի խաղաղ նպատակներով ուրանը հարստացնելու իր դժվարությամբ ձեռք բերած իրավունքից, իրավունք, որից օգտվում են Միջուկային զենքի չտարածման պայմանագրի մյուս անդամները»,- գրել է Արաղչին սոցցանցում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը նոր միջուկային համաձայնագրի առաջարկ է ներկայացրել Իրանին։ Թրամփը նաև նշել է, որ Իրանի միջուկային համաձայնագիրը մոտ է ավարտին և լավատեսություն է հայտնել Թեհրանի թիրախներին ռազմական հարվածները կանխելու հարցում։