Փոխարժեքներ
08 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.77 |
EUR | ⚊ | € 447.46 |
RUB | ⚊ | ₽ 4.7 |
GBP | ⚊ | £ 515.9 |
GEL | ⚊ | ₾ 142.16 |
Չկան հիմքեր կարծելու, որ ԱՄՆ-ը կվերադառնա Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին համաձայնագրի կատարմանը: Մոսկվան ելնում է այն բանից, որ պայմանագիրը կդադարի գոյություն ունենալ: Այդ մասին ՌԴ Պետդումայում ելույթում ասել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը. հայտնում է РИА Новости-ն:
«ՌԴ նախագահը որոշում է կայացրել դադարեցնել համաձայնագրի կատարումը: Ռուսաստանը, դրանից, շեշտում եմ, դուրս չի եկել: Երբ կլրանա պայմանագրի 15-րդ հոդվածով սահմանված 6-ամսյա ժամկետը, ամերիկացիների կողմից համապատասխան իրազեկումից հետո պայմանագիրը կդադարի գոյություն ունենալ»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ առաջինը պայմանագրի դադարեցման մասին հայտարարեց ԱՄՆ-ն, ՌԴ նախագահն ավելի ուշ հրահանգեց «հայելային պատասխան» տալ: