|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Գերմանիան չեն պաշտպանում Իրանի դեմ պատժամիջոցները վերականգնելու ԱՄՆ որոշումը: Այս մասին ասվում է այս երկրների արտգործնախարարների հաղորդման մեջ:
«Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան նշում են, որ ԱՄՆ-ը դադարել է լինել իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (JCPOA) կողմ՝ 2018-ի մայիսին այդ համաձայնագրից նրանց դուրս գալուց հետո», - մեջբերում է ՏԱՍՍ-ը. «Մենք չենք կարող հաստատել այս նախաձեռնությունը, որը համատեղելի չէ JCPOA-ին աջակցելու մեր ջանքերին»:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն հինգշաբթի անձամբ է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ներկայացրել փաստաթղթեր, ըստ որի ԱՄՆ-ն մտադիր է սկսել վերականգնել Իրանի դեմ պատժամիջոցները: