|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱՄՆ նախագահի վարչակազմը հետաձգել է Իրանի նավթաքիմիական հատվածի նկատմամբ նոր, ավելի կոշտ պատժամիջոցների սահմանումը: Այդ մասին, ըստ РИА Новости-ի, հայտնում է Wall Street Journal-ը` իրավիճակին ծանոթ աղբյուրներին հղումով:
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը ծրագրում էր նոր պատժամիջոցները սահմանել մայիսի կեսերին: Ռազմավարությունը փոխվել է այն բանից հետո, երբ Թեհրանը և Վաշինգտոնը փոխադարձ մեղադրանքներով հանդե եկան` կապված Արաբական Միացյալ Էմիրությունների ջրերում նավաթատար նավերի վրա հարձակման մեջ Իրանի հասցեին հնչեցված մեղադրանքների հետ:
Նշվում է, որ ապագայում էլ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը դեռ չի պատրաստվում ամբողջությամբ հրաժարվել պատժամիջոցներից: