|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը ТАСС-ի հետ զրույցում անդրադարձել է նաև հակաիրանական պատժամիջոցներին:
Լրագրողը նշել է, որ ԱՄՆ-ը Հայաստանի նկատմամբ բարեկամական վերաբերմունք է ցուցաբերում, սակայն, միևնույն ժամանակ, առճակատման մեջ է Հայաստանի դաշնակից Իրանի հետ, ապա հետաքրքրվել է` ինչպիսի՞ն կլինի Երևանի ռազմավարությունը այդ իրավիճակում, երբ երկիրը «երկու կրակի արանքում» է:
Մնացականյանը պատասխանել է, որ Հայաստանը հստակ հայտնել է իր դիրքորոշումը` դա շատ զգայուն հարց է, քանի որ Իրանը Հայաստանի կարևոր գործընկերն է, որի հետ երկկողմ օրակարգ է գործում, և Իրանը տարածաշրջանի ներկայիս իրողությունների համատեքստում Հայաստանի համար խիստ կարևոր նշանակություն ունի:
«Ներկայիս իրավիճակում մենք շփումների մեջ ենք ՌԴ-ի, ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Իրանի հետ` մեր շահերը ապահովելու և տարածաշրջանային կայունությունը պահպանելու նպատակով»,- նշել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը: