|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Փետրվարի 9-ի առավոտյան Բաքվում Իրանի դեսպանատան մոտ տեղի է ունեցել բողոքի ակցիա, որի մասնակիցները հանդես են եկել Իրանի ու Հայաստանի մերձեցման դեմ:
Հնչել են «Ահմադինեժադի բարեկամությունը Սարգսյանի հետ Իրանի մահմեդական ֆանատիզմի իրական դեմքն է», «Ամոթ մարդասպանների հովանավորներին», «Պարսիկները, ռուսները, հայերը թուրքերի թշնամիներն են», «Միացյալ Ադրբեջան` Թավրիզ կենտրոնով» եւ այլ կարգախոսներ:
Պիկետին մասնակցել է մոտ 100 մարդ: Նրանք փորձել են ինչ-որ «բանաձեւ» հանձնել դեսպանատան աշխատակիցներին, սակայն վերջիններս հրաժարվել են ընդունել այն:
Պիկետը ցրելիս ոստիկանությունը ձերբակալել է 2 հոգու: