|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Վաշինգտոնը հույս ունի, որ Իրանի հետ նոր համաձայնագիրը հնարավոր է, սակայն դրա համար Թեհրանին հարկավոր է ուղեգծի փոփոխության մի շարք պայմաններ կատարել, որոնք կվերաբերեն միջուկային ոլորտին և աշխարհաքաղաքականությանը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն. հայտնում է ru.euronews.com-ը:
Նշենք, որ երեկ ուժի մեջ են մտել հակաիրանական պատժամիջոցները, որոնք վերաբերում են երկրի բանկային, տրանսպորտային և նավթային ոլորտներին:
Ըստ կայքի` ԱՄՆ-ի «նավթային պատժամիջոցները» ժամանակավորապես չեն վերաբերի Հունաստանին, Հնդկաստանին, Իտալիային, Թուրքիային, Կորեային, Ճապոնիային, Չինաստանին և Թայվանին: