|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Թուրքիան պատրաստ է հունական կողմի հետ երկխոսության և բանակցությունների՝ առանց բոլոր բնագավառներում երկկողմ հարաբերությունների զարգացման նախապայմանների: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն իր հույն գործընկեր Նիկոս Դենդիասի հետ համատեղ մամուլի ասուլիսում:
Նրա խոսքով՝ Թուրքիան հունական կողմի հետ համատեղ աշխատանքներ է սկսել՝ ուղղված համագործակցության և կոնկրետ նախագծերի իրականացմանը, և արդեն հասցրել է համաձայնության գալ 25 կետի շուրջ:
Չավուշօղլուն նշել է, որ հունական կողմի հետ երկուշաբթի ձեռք բերված համաձայնությունը փոխադարձ դրական ներդրում կունենա երկրների զբոսաշրջության ոլորտում:
Թուրքական դիվանագիտության ղեկավարը կենտրոնացել է այն փաստին, որ Թուրքիան և Հունաստանը համաձայնություն են ձեռք բերել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի փոխադարձ ճանաչման վերաբերյալ: