|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Եվրամիության անդամ երկրները երեքշաբթի կայացած նիստում չեն կարողացել համաձայնեցնել ԵՄ- ի ընդհանուր դատախազության ստեղծման որոշումը, այժմ հարցը կներկայացվի կազմակերպության գագաթնաժողովին: Այդ մասին ասված է Եվրամիության խորհրդի պաշտոնական հաղորդագրության մեջ, փոխանցում է РИА Новости-ն:
«Խորհուրդը երեքշաբթի դրսևորեց միաձայնության բացակայություն, որն անհրաժեշտ է Եվրոպայի պետական մեղադրողների ծառայության ստեղծման կանոնակարգին հավանություն տալու համար: Դա հնարավորություն է ընձեռում առնվազն ինն անդամներից բաղկացած խմբին տեքստը քննարկման ներկայացնելու Եվրոպայի խորհրդին, ինչը կդառնա փոխհամաձայնություն ապահովելու վերջին փորձը», - հայտնել է ԵՄ-ի խորհուրդը:
Ինչպես նշված է փաստաթղթում, ԵՄ-ի գագաթնաժողովը կարող է առաջարկությունը քննարկել չորս ամսվա ընթացքում: Միաձայնության բացակայության դեպքում ԵՄ-ի դատախազություն ստեղծելու փոխարեն, որն ամրագրված է Եվրամիության հիմնարար փաստաթղթերում, կքննարկվի այդ բնագավառում ինտենսիվ համագործակցության տարբերակը: