|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մոսկվան կոչ է անում Թուրքիային օգտագործել իր ողջ ազդեցությունը՝ ի նպաստ հրադադարի և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար բուն բանակցային գործընթացի մեկնարկի: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Նա հիշեցրել է, որ հոկտեմբերի 10-ի գիշերը 11-ժամյա խորհրդակցություններից հետո, Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ներկայացուցիչների մասնակցությամբ համաձայնության են եկել համատեղ հայտարարության շուրջ, որը նախատեսում է հրադադարի հաստատում և բովանդակալից բանակցային գործընթացի վերականգնում:
«Մենք համոզում ենք թուրք գործընկերներին իրենց ազդեցությունն օգտագործելու նպատակահարմարության մասով՝ աջակցելու այդ գծին»,-ասել է Լավրովը «Աթենքի և Մակեդոնիայի լրատվական գործակալությանը» տված հարցազրույցում: