|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը համատեղ հայտարարությամբ կոչ են արել Ռուսաստանին համաձայնել 30-օրյա լիարժեք և առանց պայմանների հրադադարի: Հայտարարությունը հրապարակել է Մեծ Բրիտանիայի կառավարության կայքը։
«Մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը ԱՄՆ նախագահ Թրամփի՝ խաղաղության համաձայնագրի կոչերին և կոչ ենք անում Ռուսաստանին դադարեցնել կայուն խաղաղություն ապահովելու ջանքերին խոչընդոտելը։ ԱՄՆ-ի հետ միասին մենք կոչ ենք անում Ռուսաստանին համաձայնել լիարժեք և առանց պայմանների 30-օրյա հրադադարի՝ արդար և երկարատև խաղաղության շուրջ բանակցությունների համար», - ասվում է հայտարարության մեջ։
Նրանք պատրաստակամություն են հայտնել հնարավորինս շուտ աջակցել խաղաղության բանակցություններին, քննարկել հրադադարի իրականացման տեխնիկական հատվածը և պատրաստվել լիարժեք խաղաղության համաձայնագրի:
Երկրների ղեկավարները պատրաստակամություն են հայտնել նաև մեծացնել իրենց աջակցությունը Ուկրաինային։
Հիշեցնենք՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Լեհաստանի ղեկավարները մայիսի 10-ին ժամանել էին Կիև՝ մասնակցելու «Կամավորների կոալիցիայի» հանդիպմանը։