կարևոր
997 դիտում, 2 ժամ առաջ - 2025-06-20 14:53
Հասարակություն

Սամվել Կարապետյանի աջակիցների մեքենաներն առգրավվել են և առ այսօր չեն վերադարձվել քաղաքացիներին․ Գառնիկ Դանիելյան

Սամվել Կարապետյանի աջակիցների մեքենաներն առգրավվել են և առ այսօր չեն վերադարձվել քաղաքացիներին․ Գառնիկ Դանիելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյանն ահազանգում է, որ Սամվել Կարապետյանի աջակիցների մեքենաներն առգրավվել են և առ այսօր չեն վերադարձվել քաղաքացիներին։

«Ինչպես գիտեք, օրեր առաջ վարչակարգի պարագլխի հրամանով ՆԳՆ-ն, ԱԱԾ-ն և ՊՊԾ-ն ուղևորվել էին գործարար և բարերար Սամվել Կարապետյանի առանձնատուն։ Նույն վայրից՝ առանց որևէ հիմնավորման, բերման էր ենթարկվել 45 քաղաքացի։

Ուլնեցի փողոցից ոստիկանության հատուկ պահպանվող տարածք էին տարվել տասնյակ մեքենաներ, որոնք առ այսօր չեն վերադարձվել քաղաքացիներին։

Արդեն որերորդ դեպքն է, երբ անորոշ ժամանակով և անհասկանալի պատճառաբանություններով մեր հայրենակիցներից պարզապես խլվում են մեքենաները։

Անթույլատրելի համարելով նման գործելաոճը՝ ավտոմեքենաների սեփականատերերի հետ պատրաստվում եմ այցելել հատուկ պահպանվող տարածք, ինչպես նաև՝ գրությամբ դիմել ՀՀ ՆԳՆ-ին՝ պահանջելով հստակ պարզաբանում»։