կարևոր
4123 դիտում, 3 ժամ առաջ - 2025-06-18 13:19
Քաղաքական

«Հիմա միայն մեր ճակատագիրը չի որոշվում». Սամվել Կարապետյանի դստեր՝ Տաթևիկ Կարապետյանի կոչը

«Հիմա միայն մեր ճակատագիրը չի որոշվում». Սամվել Կարապետյանի դստեր՝ Տաթևիկ Կարապետյանի կոչը

Սամվել Կարապետյանի դստեր՝ Տաթևիկ Կարապետյանը հանդես է եկել կոչով․

«Մենք շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր հիմա մեզ հետ են, մեր ընտանիքի հետ են։ 

Շնորհակալ ենք աջակցության խոսքերի, հավատքի, մեր ազգի ընդհանուր սկզբունքների և հիմքերի համար։ Սա իսկապես կարևոր է։

Բայց այսօր միայն խոսքեր չեն պետք։ Մեր ընտանիքը միշտ եղել է իր ժողովրդի կողքին։ Երկրի համար ամենադժվար պահերին մենք պաշտպանել և պահպանել ենք արդարությունը։

Մենք սպասում ենք հորս բոլոր կողմնակիցներին Մազմանյան փողոցի 5 հասցեում գտնվող Քննչական կոմիտեի շենքում։

Թող բոլորը տեսնեն՝ նա միայնակ չէ։ Մենք էլ մենակ չենք։

Հիմա միայն մեր ճակատագիրը չի որոշվում. ամեն ինչ, որին մենք սրբորեն հավատացել ենք դարեր շարունակ, ենթարկվում է ամրության փորձության»։