|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Տնտեսագետ, քաղաքագետ, «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը գրում է.
Երևան–Մինսկ–Մոսկվա տրանզիտ
Բելառուսում ողբերգական իրավիճակ է։ Իշխանությունը Լուկաշենկոն է, իսկ ընդդիմությունը մարմնավորում է մի կին, ով ընտրություններից հետո փախել է Լիտվա և կառավարվում է այլ երկրների կողմից, բայց բելառուսներին կոչ է անում ․․․ չվախենալ և պայքարել ինքնիշխանության համար։
Ի դեպ, Բելառուսում անուղղակիորեն որոշվում է Հայաստանի ու Արցախի ճակատագիրը։ Դրամատիկ զարգացումներ են սպասվում։ Թուրքիան, ինչպես որ Ստալինգրադի ճակատամարտի ժամանակ, սպասում է «X» ժամին և «Y» իրադարձությանը, որպեսզի հարձակվի մեզ վրա։
Մենք չպետք է պասիվ դիտորդ լինենք ու հետևենք, թե ինչպես են մեր ճակատագիրը տնօրինելու մեր ոխերիմ հարևանները։ Դա նշանակում է, որ մենք մեր կռիվը պետք է ներսում տանք, որպեսզի պատրաստ լինենք բոլոր սցենարներին ու կանխենք դրսի ագրեսիան։
Կհասցնե՞նք մենք փոխել ավելի շուտ, քան դրսում կարող է փոխվել իրավիճակը․ սա՛ է խնդիրը։