կարևոր
1456 դիտում, 6 ժամ առաջ - 2025-06-24 20:49
Քաղաքական

Մեր համառ ջանքերի արդյունքում ավտոմեքենաների մի մասը վերադարձվել է. Գառնիկ Դանիելյանն՝ առգրավված մեքենաների մասին

Մեր համառ ջանքերի արդյունքում ավտոմեքենաների մի մասը վերադարձվել է.  Գառնիկ Դանիելյանն՝ առգրավված մեքենաների մասին

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյանը գրում է.                 

«Օրերս Ուլնեցի փողոցից, որտեղ հավաքվել էին Սամվել Կարապետյանի աջակիցները, ոստիկանության հատուկ պահպանվող տարածք էին տարվել տասնյակ ավտոմեքենաներ։

Բարձրաձայնելով խնդրի մասին՝ 2 օր առաջ այցելել էի այդ տարածք՝ պահանջելով ոստիկանությունից հստակ պարզաբանում, թե ինչ հիմքով են պահվում քաղաքացիների մեքենաները։

Քիչ առաջ տեղեկացա, որ մեր համառ ջանքերի արդյունքում ավտոմեքենաների մի մասը վերադարձվել է։

Հետևողական եմ լինելու, որպեսզի օր առաջ մեր հայրենակիցներին վերադարձվեն իրենց պատկանող բոլոր տրանսպորտային միջոցները»։