Փոխարժեքներ
08 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
«Ես կարծում եմ իշխանափոխությունից հետո միակ վայրը, որ Ալեն Սիմոնյանը կարող է ապրել, Բաքուն է, հավանաբար ինքը խոսում է դրա մասին։ Նա ընդամենը ինքը իր և իր ապագայի մասին է խոսում, այլ ոչ երբեք հայ ժողովրդի։ Հայ ժողովուրդը պետք է վերադառնա Արցախ և արցախահայերի վերադարձի իրավունքը անքակտելի է։ Իսկ վերաբերում է Բաքվում ապրելուn և առևտուր անելուն, ինքը իր և իր նեղ շրջապատի մասին է խոսում»,-այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ լրագրողների խնդրանքով մեկանբանելով օրերս ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը՝ թե խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հետո հայերը կարող են գնալ Բաքվում ապրել, ադրբեջանցիները վերադառնալ այն գյուղեր, որտեղ ժամանակին Հայաստանի տարածքում են ապրել։