կարևոր
2920 դիտում, 3 ժամ առաջ - 2025-09-11 20:53
Քաղաքական

Ալեն Սիմոնյանը Ալեն Սիմոնյան չէր լինի, եթե սրանից հետո էլ անգամ ներողություն խնդրելը չաներ իր ԹՔՈՏ ոճով. Սոս Հակոբյան

Ալեն Սիմոնյանը Ալեն Սիմոնյան չէր լինի, եթե սրանից հետո էլ անգամ ներողություն խնդրելը չաներ իր ԹՔՈՏ ոճով. Սոս Հակոբյան

Անկեղծ ասած, մեծ ցանկություն չկար անդրադառնալու մի մարդու զառանցանքներին՝ Արթուր Վանեցյանի մասին, որը ոչ միայն հասարակության մեջ է արժանացել ամենագարշելի իշխանական համարվելու պատվին, այլ նաև նույն «Չ» հեղինակությունն ունի ՔՊ ներսում։ Այս մասին գրառում է կատարել փաստաբան Սոս Հակոբյանը։

«Ինչ ասես այն մարդուն, ով Կասկադում զբոսնելիս հերիք չի իրեն ապահով է զգում միայն իր չորս-հինգ թիկնապահների ուղեկցությամբ, այլ նաև հրամայում է նրանց բռնել իր հասցեին «ԴԱՎԱՃԱՆ» գոռացողի ձեռքերը, որ նա իր բարոյական ցենզին համահունչ թքի այդ քաղաքացու երեսին։

Բայց Ալեն Սիմոնյանը Ալեն Սիմոնյան չէր լինի, եթե սրանից հետո էլ անգամ ներողություն խնդրելը չաներ իր ԹՔՈՏ ոճով․ թքում է անուն-ազգանուն ունեցող քաղաքացու դեմքին, իսկ ներողություն է հայցում Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներից։ Դա նույնն է մոտավորապես, որ ասես՝ «Աղդամն իմ հայրենիքն է», իսկ հետո՝ «Ղարաբաղի տարածքը միջազգայինորեն ճանաչված Ադրբեջանի տարածք է»։

Բայց ուրիշ հետաքրքիր բան էլ կա։ Մարդը ասում է՝ դե Վանեցյանի հետ մարդիկ շփվում են, որ մի քիչ փող տա իրենց կյանքը դասավորեն, միևնույն ժամանակ ասում է՝ այո, ես էլ եմ իր ընկերը եղել։ Հիմա ոնց հասկանանք, քո հիմնական շարժառիթը լավ հարաբերություններ ունենալու Վանեցյանի հետ ինչի հետ էր կապված՝ փողի՞, թե՞ այլ գրել-ջնջելու հարցեր կային։ Բուլգակովի հերոսը հայտնի վեպում ասել է․ «Ձեռագրերը չեն այրվում» («Рукописи не горят»)։ Նենց որ, լսեք ձեր ֆյուրերին և հանգիստ նստեք տեղներդ։

Հ.Գ. Նիկոլ Փաշինյանն իր ամբողջ չար և դժգույն կերպարով հանդերձ քաղաքական որոշակի կշիռ ունեցող անձ է։ Սիրուն չի, որ ամեն մի երևույթ այդ ազգակործան պատուհասի նկարը դնում է իր աշխատասենյակում։ Ճիշտ կլինի, որ նման բարքեր երկրպագող կերպարները իրենց պատերից հանեն ՔՊ ֆյուրերի նկարը և փակցնեն պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի նկարը և երկրպագեն վերջինիս՝ որպես անբարո վարքուկանոնի անդրդվելի կուռքի»,- գրել է նա։