|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը Էդուարդ Շարմազանովին հորդորում է` կոռեկտ մնալ: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, պատասխանելով Yerkir.am-ի դիտարկմանը, թե ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը երեկ հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը կորցրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, դրա համար է սկսել ձերբակալությունների հերթական սերիան, պատգամավորը պատասխանեց. «Ես Էդուարդ Շարմազանովին ուզում եմ ընդամենը մեկ բան հորդորել, որ կոռեկտ մնա: Եթե նա շարունակի նույն ոճով` անցնի կոռեկտության սահմանները, համապատասխան պատասխան կստանա անձամբ ինձնից»:
Սիմոնյանից հետաքրքրվեցինք` ի՞նչ պատասխանի մասին է խոսքը, նա ասաց. «Համապատասխան պատասխան իր ոճաբանությանը: Ես նրան կոչ եմ անում կոռեկտ մնալ և ոճը փոխել ՀՀ վարչապետի մասին խոսելիս»:
Մեր հարցին` սա սպառնալի՞ք է Ձեր կողմից Էդուարդ Շարմազանովի հասցեին, նա պատասխանեց` չգիտի, ուղղակի հորդորում է: