|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Այսօր Ավան վարչական շրջանի բնակիչների հետ քարոզարշավի շրջանակներում հանդիպեցին ՀՀԿ թեկնածուները և վարչապետ Կարեն Կարապետյանը:
Բնակիչներից մեկը հարց ուղղեց նրան. «Ուզում եմ հարց տալ ձեր ոճով. «Ե՞րբ ենք լավ ապրելու»»: «Դե՛, եթե իմ ոճով, ուրեմն պետք է նաև պատասխանեք նույն հարցին»,- արձագանքեց Կարեն Կարապետյանը` հավելելով. «Չի լինելու մի պահ, երբ մենք մեր առջև նոր հորիզոն դնենք կամ բավարարվենք ամեն ինչով: Մեր կատարած փոփոխությունները պետք է մաքսիմալ համարժեք լինեն մեր հնարավորություններին: Մենք պետք է հավատանք, որ կարող ենք լավ երկիր կառուցել: Մենք ինքներս մեզ պետք է թասիբի գցենք, որ ինչու՞ ուրիշները կարող են, իսկ մենք` ոչ»: